«Սահմանապահ ծառայությունները տեղեկացրին, որ իմ այցելությունը Վերին Լարս արգելված է». Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Սահմանապահ ծառայությունն իրեն արգելել է այցելել Վերին Լարս։

Նա նշել է, որ պետք է «Armat Media»-ի հետ ուղիղ եթերով ներկայացնեին այնտեղ գոյացած հերթը և թե «ինչ խայտառակ վիճակում են հայկական բեռնատարները և գյուղմթերքի արտահանումը»։ 

«Սահմանապահ ծառայությունը տեղեկացրեց, որ իմ այցելությունն այնտեղ արգելված է, սահմանափակում դրեցին ինձ վրա, Armat Media-ն դա կանի»,- ասել է նա։

 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment