ԿԸՀ-ի շենքի մոտ բողոքը լայնածավալ ակցիաների սկիզբ է․ Սուրենյանց – armeniatoday.am

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մեղադրել է իշխանություններին ռեպրեսիաների նոր փուլ սկսելու մեջ և հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ ընթացող բողոքը լայնածավալ ակցիաների սկիզբ է։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկանում, որ ընդդիմության լիդերներին թիրախավորելը նշանակում է թիրախավորում՝Հայաստանի Հանրապետության 550 հազար քաղաքացու: Ըստ պաշտոնական տվյալների՝ հենց այդքան ձայն են հավաքել ընդդիմադիր առանցքային կուսակցությունները»,- հայտարարել է Սուրենյանցը։

Նա նշել է, որ տեղի է ունենում «բարոյական նշաձողի իջեցում»։

«Հայաստանում ձևավորվում է ավազակապետություն, որտեղ այդ համակարգի առաջին դեմքն իր քմահաճույքներով որոշում է, ո՞ր քաղաքացիներ ընտրելու իրավունք ունեն, որոնք՝ չէ, ո՞ր կուսակցությունը պիտի անցնի խորհրդարան, որը՝ չէ»,— հայտարարել է Սուրենյանցը։

Սուրենյանցը քննադատել է Փաշինյանին մինչ ձայների հաշվարկի ավարտը իրեն հաղթող հայտարարելու համար։

«Եթե Փաշինյանին թվում է, թե Ենոքավանի Մուսոլլինիի կարգավիճակով կարող է մեզ հպատակեցնել կամ կոտրել «Բարգավաճ Հայաստան»-ի ընտրողին, չարաչար սխալվում է, ինչում առաջիկա օրերին կհամոզվի»,- եզրափակել է Սուրենյանցը։

Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել է 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։

Հունիսի 9-ին շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր  ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։  Ավելի ուշ՝ հունիսի 11-ին, «Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ դաշինքը կպահանջի չեղարկել ընտրությունների արդյունքները և վերանայել ՔՊ-ի ձայները։ Դաշինքը նաև վերաքվեարկություն է պահանջել այն տեղամասերում, որոնց արդյունքները ԿԸՀ-ն հունիսի 11-ին անվավեր էր ճանաչել։

Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

Leave a Comment