Սամվել Կարապետյանը մանդատների հետ կապված հայտարարություն է արել

«Ուժեղ Հայաստանը» մանդատները կվերցնի, եթե կարծի, որ այդ ճանապարհով ավելի արագ կհեռացնի Փաշինյանին: Այս մասին հայտնել է Սամվել Կարապետյանը:

«Եթե մենք գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան։ Եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով, ուրեմն կգնանք այդ ճանապարհով»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրուցում ասաց կուսակցության առաջնորդը։

Նա հայտարարեց նաև, որ «Ուժեղ Հայաստանը» կդիմի Սահմանադրական դատարան 2 պահանջով՝ չեղարկել ընտրությունների արդյունքները և նշանակել երկրորդ փուլ։

Leave a Comment