Փորձում են ճողոպրել Հայաստանից. պետության համը դեռ երկար է մնալու բերաններումդ. Չախոյան

Ընտրություններից հետո ընդդիմադիր առաջնորդները իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել Հայաստանից։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

 

«Ասում էինք, չէ՞, երազելու եք Հայաստանից փախնելու մասին, բայց չեք կարողանալու։ Պետության համը դեռ երկար է մնալու բերաններումդ»,- գրել է նա:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը ասել էր. Սիրելի հայրենակիցներ, մենք այսօր պետք է լինեինք Վերին Լարսում և ներկայացնեինք, թե ինչ խայտառակ իրավիճակ է հայկական բեռնատարների և գյուղմթերքի արտահանման հետ, «Արմատ մեդիայի» հետ համատեղ պրոյեկտ էր, ուղիղ եթերով պետք է ներկայացնեինք մոտավորապես 15 կմ ձգվող հերթը, երբ հայկական գյուղմթերքները չեն կարողանում անցնել սահմանը:

Սահմանապահ ծառայությունները մեզ տեղեկացրեցին, որ իմ այցելությունը այնտեղ արգելված է և իմ վրա սահմանափակում դրեցին»:

Leave a Comment