Դատավոր Արման Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարվեց

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը։ Հիշեցնենք, որ դատավորին  համապատասխան վարույթը հարուցվել էր Արդարադատության նախարարության կողմից։

Iravaban.net-ի փոխանցմամբ Խորհուրդը որոշեց նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը բավարարել և դատավորին հայտարարել զգուշացում։

Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Leave a Comment