Երևանում օդի որակի վերաբերյալ շատ խորքային վերլուծություններ ենք արել. քաղաքապետ

Երևանում օդի որակի վերաբերյալ  շատ խորքային վերլուծություններ ենք արել. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, խոսելով մայրաքաղաքում օդի որակի մասին, նշել է, որ շատ խորքային վերլուծություններ են արել և այս պահի դրությամբ՝ Երևանում օդի որակը լավն է։

«Այս նույն պատկերն էր գարնանը՝ ավելի լավն էր նույնիսկ»,- ասել է նա։

Նա հավելել է, որ խնդիր լինում է՝ սկսած նոյեմբեր ամսից, երբ կլիմայական պայմաններին զուգահեռ մթնոլորտային շերտը 200 մետրից իջնում է 80 մետրի, ու աղտոտիչները խտանում են այս 80 մետրի մեջ։

«Այս բնակլիմայական երևույթի վրա մենք որևէ ազդեցություն չունենք։ Սակայն ունենք միջոցներ՝ մեղմելու վիճակը»,- ասել է քաղաքապետը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment