12 հունիսի 2026 – 11:41 AMT
PanARMENIAN.Net – Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը (արշ. ղեկ. Ա. Նալբանդյան) վերսկսել է պեղումները Տաթևի Մեծ անապատում, հայտնում է ՊՈԱԿ-Ը:
Թեպետ պեղումները նոր են սկսվել, բայց արդեն ունենք ուշագրավ գտածոներ, որոնց թվում են միջնադարյան խեցեղենի բեկորներ և տարբեր ճարտարապետական դետալներ, որոնք ընթացս կներկայացնենք։
Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում` Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։