Ճապոնիայի հավաքականի լուրջ կորուստը․ թիմի ավագը չի մասնակցի ԱԱ-ին

«Լիվերպուլի» հենակետային կիսապաշտպան, Ճապոնիայի հավաքականի ավագ Վատարու Էնդոն բաց կթողնի Աշխարհի առաջնությունը։ Այդ մասին հայտնում է Japan Football-ը։

Նշվում է, որ Էնդոյի վնասվածքը լուրջ է և նա չի կարող մասնակցել մրցաշարին։ Նրա փոխարեն թիմի ավագի թևկապը կկրի Կո Իտակուրան, ով հանդես է գալիս «Այաքսում»։

Նաև Ճապոնիայի հավաքականի հայտացուցակում Էնդոյին կփոխարինի հարձակվող Շուտո Մաչինոն Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։

Leave a Comment