«Երևանի քաղաքապետարանը ստեղծել է հատուկ հիմնարկ՝ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը։ Այն նպատակաուղղված է թվային լուծումների ներդրմանը»,- հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
Նրա խոսքով՝ Երևանում այս պահին իրականացվում է պիլոտային ծրագիր, որը Երևանի մուտքերում ավտոմեքենաների հոսքի չափումներ է իրականացնելու։
«Այս բոլոր հաշվարկների հիման վրա մեզ այս տարի տալու է փոփոխությունների ծրագիր»,- ասել է Տիգրան Ավինյանը։
