Երևանյան բակերում կառուցել ենք 136 ֆուտբոլի դաշտ. Տիգրան Ավինյան

Երևանյան բակերում կառուցել ենք 136 ֆուտբոլի դաշտ. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ վերջին շրջանում՝ քարոզարշավի ընթացքում, շատ մարդիկ հասցրել են տեսնել, թե ինչ է կատարվում երևանյան բակերում։

«Մոտավորապես վերջին չորս տարիների ընթացքում մենք միայն երևանյան բակերում կառուցել ենք 136 ֆուտբոլի դաշտ, որը, կարծում եմ, շատ լավ և դրական ցուցանիշ է։ Այսինքն՝ ընդհանուր քաղաքի»,- ասել է քաղաքապետը։

Նա վստահեցրել է, որ այս տեմպերը ոչ միայն պահպանելու են, այլ նաև ցանկություն ունեն ավելացնելու։

«Որովհետև այդ քանդված ավտոտնակների փոխարեն, երբ բակերում հայտնվում են խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր, հանգստյան գոտիներ, ամբողջ բակային միջավայրերը փոխվում են»,- շեշտել է Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment