11:00 Լուրերը մեկ տողով. Կալանքներ ընտրակաշառքի համար, բնական աղետ Շիրակում, Ժնևում սպասվող գաղտնի ստորագրում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Ընտրակաշառք տալու և ստանալու գործով ձերբակալված չորս անձանց նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք:

•  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պահանջում է կրկնաընտրություն նշանակել ԲՀԿ-ի օգտին արդյունքներ գրանցած և չեղարկված երկու տեղամասերում:

•  Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտն ու քամին մեծ վնասներ են հասցրել Ախուրյան համայնքի 14 բնակավայրերի ցանքատարածություններին ու տների տանիքներին:

•  Ռուսաստանի նախագահը տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին:

•  ԱՄՆ-ն նախապատրաստական աշխատանքներ է սկսել Ժնևում՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի հնարավոր ստորագրման արարողության համար:

• Իրանական կողմը հերքել է Վաշինգտոնի հետ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագրի տեքստի վերջնական հաստատումը:

• Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում և ռազմավարական գործընկերությունում նոր էջ բացելու մասին:

Leave a Comment