Սրբուհի Գալյանը կգտնվի արձակուրդում

ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2026 թվականի հունիսի 12-ին գտնվելու է արձակուրդում։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է e-gov.am էլեկտրոնային հարթակից։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին տրամադրել 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հունիսի 12-ին։

Սրբուհի Գալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը:

Leave a Comment