Քրեակատարողական հիմնարկներից մեկում խորհրդարանական ընտրությունների գիշերը կալանավորներին ծեծի են ենթարկել, հայտնել է «Հրապարակ» թերթը։
Ըստ հրապարակման՝ կալանավայրերից ստացված նախնական տվյալներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ թվերով պարտվելիս է եղել ընդդիմությանը։ Սակայն այն բանից հետո, երբ տեղեկություններ են տարածվել ՔՊ հնարավոր հաղթանակի մասին, խցերից իշխող ուժի և Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական ու հայհոյախառն արտահայտություններ են հնչել։ Դրանից ժամեր անց քրեակատարողական հիմնարկի օպերատիվ աշխատակիցներն անսպասելիորեն մտել են խցեր և ծեծի ենթարկել բանտարկյալներին։
