Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ





Բոլոր կաշառակեր դատավորները բռնվելու և դատվելու են՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կոռումպացվածները կարող են ցանկացած հարց այսօր լուծել դատական համակարգում։

Եթե դատարանը պետք է որոշում կայացնի ոչ թե օրենքի, ապացույցների և դատավարության արդյունքների, այլ՝ Վարչապետի քաղաքական ցանկության հիման վրա, ապա գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ։

Ի վերջո, եթե յուրաքանչյուր արդարացման վճիռ Փաշինյանի համար «կոռուպցիայի» արդյունք է, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հենց իր իշխանության օրոք ձևավորված և արդեն ութ տարի գործող համակարգը շարունակում գործել այդպես։ Ստացվում է, որ նա կամ ընդունում է սեփական ձախողումը, կամ էլ փորձում է հասարակության աչքում նախապես վարկաբեկել ցանկացած դատավորի, որը կհամարձակվի կայացնել իրեն ոչ հաճո որոշում։

Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից 



Leave a Comment