
«Սիրելի հայրենակիցներ, դուք ձեր աչքով եք տեսել, որ տասնյակ, հարյուրավոր տեղամասերում վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվել։ Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին ուղղորդված տանում ընտրությունների»,-այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, բացի այդ պետական մարմիննեի աշխատակիցներին ուղղարել են, որ քվեարկեն ՔՊ-ի օգտին։
«Այս ամենը հաշվի առնելով՝ վաղը մենք դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները և ՔՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում»,-նշեց Կարապետյանը։
Նրա խոսքով, այսօրվա վիճակում ՔՊ-ն ամենաթույլ, մեծամասնությունը կորցրած, 50 տոկոսից քիչ ձայն ունեցող ուժ է անգամ այսքան խախտումներից հետո։
«3/5-րդ չունեցող ուժ է, և չի կարող Ալիևի ցուցումով սահմանդրություն փոխել։ Բայց մենք գնալու ենք ավելի հեռուն, որպեսզի վերանայվեն արդյունքները»,-ասել է նա։