Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, սակայն կողմերը դեռ պետք է ստորագրեն փաստաթղթերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք հենց նոր հասանք հիանալի համաձայնության Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ», – ասել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով։ «Մենք կավարտենք փաստաթղթերի մշակումը։ Դա պետք է արվի մի քանի օրվա ընթացքում»։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթավերջին։
«Եվ Հորմուզի նեղուցը պաշտոնապես կբացվի, հենց որ մենք ստորագրենք (համաձայնագիրը)։ Եվ դա կարող է լինել շուտով, շատ շուտով։ Հնարավոր է՝ այս շաբաթավերջին, Եվրոպայում։ Ես այնտեղ չեմ լինի, բայց (ԱՄՆ փոխնախագահ) Ջեյ Դի (Վենսը) այնտեղ կլինի», – ասել է Թրամփը։