Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա հարձակվող Լամին Յամալը դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։
Յամալը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ամենաերիտասարդ դեսպաններից է կազմակերպության պատմության մեջ։ Նա կաջակցի երեխաների խաղալու իրավունքի իրացմանը և արտակարգ իրավիճակներում անչափահասներին աջակցություն ցուցաբերելուն։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Յամալը 24 գոլով և 17 գոլային փոխանցումով «Բարսելոնայի» ամենաարդյունավետ խաղացողն է։