Առաջիկա երկու օրը՝ հունիսի 12-ին և 13-ին, Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական իրավիճակի որոշակի վատթարացում։ Պատճառն Արեգակի վրա ձևավորված կորոնալ անցքն է, որն արդեն մի քանի օր մասնագետների ուշադրության կենտրոնում է։
Գիտնականների գնահատմամբ՝ իրավիճակը կարող է սրվել նաև հունիսի 11-ի առավոտյան գրանցված երկարատև արեգակնային բռնկման հետևանքով առաջացած թույլ պլազմային արտանետման ազդեցությամբ։ Լիցքավորված մասնիկների հոսքը, նախնական տվյալներով, Երկիր կհասնի հունիսի 13-ին։
G1 կարգի մագնիսական փոթորիկների դեպքում հնարավոր են էլեկտրացանցերի թույլ տատանումներ, բարձր լայնություններում՝ ռադիոկապի աննշան խափանումներ, ինչպես նաև հյուսիսափայլեր՝ հյուսիսային շրջաններում։ Մասնագետների խոսքով՝ մարդկանց մեծամասնության և տեխնիկական համակարգերի համար լուրջ հետևանքներ չեն սպասվում։
