Պորտուգալիան ընկերական խաղում հաղթել է Նիգերիային

Աշխարհի առաջնությանը պատրաստվող Պորտուգալիայի հավաքականն ընկերական խաղում ընդունել է Նիգերիային և առավելության հասել 2:1 հաշվով։

Իսպանացի Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմին հաղթանակ են բերել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Պեդրու Նետուի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Շիկու Կոնսեյսաուի գոլերը։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Պորտուգալիայի մրցակիցները կլինեն Կոլումբիան, Ուզբեկստանն ու Կոնգոն։

Leave a Comment