Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել «Շիրակը»

Մայիսին «Շիրակ» վերադարձած Վարդան Բիչախչյանը կշարունակի զբաղեցնել Գյումրիի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։

«Ակումբի և մարզչի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Վարդան Բիչախչյանը կշարունակի աշխատանքը թիմում նաև գալիք մրցաշրջանում։
Հաջողություն ենք մաղթում Բիչախչյանին և հաղթական ընթացք»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

2020 թվականի ամռանը Երևանի «Արարատը» գլխավորելուց առաջ Բիչախչյանը հարազատ «Շիրակի» ղեկին անցկացրել էր 11 տարի՝ 344 խաղ, թիմի հետ դարձել Հայաստանի չեմպիոն, նաև կրկնակի գավաթակիր ու մեկ անգամ էլ սուպերգավաթակիր:

«Արարատը» Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ 13 տարի անց դարձավ Հայաստանի գավաթակիր և մեկ փուլ հաղթահարեց եվրագավաթներում: 2022թ․ հունվարին նա լքեց երևանյան ամենահեղինակավոր ակումբը։

Դրանից հետո Վարդան Բիչախչյանը մինչև 2023թ․ հունիս գլխավորել էր Երևանի «Արարատ-Արմենիան»։

Leave a Comment