Լիբանանում մարտի 2-ից սկսված լարվածության սրումից ի վեր Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3711-ի, 11483 մարդ վիրավորվել է, ասվում է երկրի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
«Իսրայելի կողմից մարտի 2-ից ի վեր իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 3711-ի, իսկ վիրավորների թիվը՝ 11483-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Չորեքշաբթի օրը Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր 3696 մահվան և 11413 վիրավորի մասին։