Անգլիայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է 3-0 հաշվով

Աշխարհի առաջնությանը պատրաստվող Անգլիայի հավաքականը ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Կոստա Ռիկայի թիմի հետ և հաղթել 3:0 հաշվով։

Աչքի են ընկել Դեքլան Ռայսը, Էնթոնի Գորդոնը, Օլի Ուոթքինսը։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Անգլիայի մրցակիցները կլինեն Խորվաթիան, Գանան և Պանաման։

Leave a Comment