Բելգիայի Թագավորության վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին


Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով:


 


 


Ուղերձում մասնավորապես ասվում է.


 


«Մեծարգո՛ վարչապետ,


 


Բելգիայի կառավարության անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և հայ ժողովրդի կողմից Ձեզ վստահության վերահաստատման առիթով։


 


Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և ինստիտուտներին։ Ցանկանում եմ գովեստի խոսքեր հղել Հայաստանի քաղաքացիներին՝ ժողովրդավարական գործընթացներին իրենց լայն մասնակցության և իրենց երկրի ապագայի նկատմամբ հավատի համար։ Նրանց ընտրությունը վերահաստատում է Հայաստանի ժողովրդավարական ուղին այն ժամանակ, երբ ժողովրդավարությունը, կայունությունը և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ավելի կարևոր են, քան երբևէ։


 


Ես հատկապես ուրախ էի հանդիպել Ձեզ մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Մեր շփումը հիանալի հնարավորություն ընձեռեց վերահաստատելու Բելգիայի և Հայաստանի միջև բարեկամությունը և մեր համատեղ հանձնառությունը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Ես նաև ջերմությամբ եմ հիշում Բելգիայի դեսպանատան մեր համատեղ բացումը Երևանում։


 


Դա մի կարևոր իրադարձություն է, որն արտացոլում է մեր երկկողմ հարաբերությունների խորացումը և Բելգիայի երկարաժամկետ հանձնառությունը Հայաստանի նկատմամբ։


 


Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունն առաջիկա տարիներին մասնավորապես Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության աջակցության գործում։


 


Բելգիան շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ իր գործընկերության ամրապնդմանը և մեր համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում՝ ներառյալ քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, նորարարությունը, կրթությունը և մարդկանց միջև փոխանակումները»։



 


 

Leave a Comment