Տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերանայման արդյունքում եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայների շեշտակի անկում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Դիմելով ժողովրդին՝ նա նշել է.
«Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին, պետական կառավարման մարմիններին ուղղորդում, որպեսզի քվեարկեն ՔՊ-ի օգտին: Այս ամենը հաշվի առնելով, հունիսի 12-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դիմելու է ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղյալ համարելու պահանջով, և վերանայվի ՔՊ-ի ձայները»:
Նրա խոսքով ՝ արագ պատասխան չստանալու դեպքում դիմելու են Սահմանադրական դատարան:
Մանրամասները՝ տեսանյութում: