Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը կփոխի պրոֆեսիոնալ ֆուտբոլի կառավարման համակարգը։ Այս մասին հաղորդում է BBC Sport-ը։
Ֆուտբոլիստներն առաջին անգամ պաշտոնապես ներկայացված կլինեն և վետոյի իրավունք կունենան մրցաշարերի օրացույցի և տրանսֆերային համակարգի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում։ Նրանք ձայնի իրավունքով դիտորդի կարգավիճակ կունենան ՖԻՖԱ-ի Խորհրդում։
Գործարքի մասին Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում հայտարարել է ՖԻՖԱ նախագահ Ջանի Ինֆանտինոն։