Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվում են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են՝ չնայած երեկ տեղի ունեցած հարվածների փոխանակմանը և ուրբաթ երեկոյան հարձակումները վերսկսելու իր խոստմանը։

«Մենք դեռ խոսում ենք նրանց հետ», – ասել է Թրամփը Fox News-ի եթերում՝ մեկնաբանելով իր հայտարարությունը։

Ավելի վաղ Թրամփը սոցիալական ցանցերում գրել էր, որ Միացյալ Նահանգները ուրբաթ երեկոյան «շատ հզոր» հարվածներ կհասցնի Իրանին, և որ մոտ ապագայում մտադիր է լիակատար վերահսկողություն հաստատել իրանական նավթի և գազի շուկայի նկատմամբ և գրավել Խարկ կղզին։

Leave a Comment