Փաշինյանը` գազի գնի բաձրացման լուրերեի մասին

Փաշինյանը դժվար է պատկերացնում` ինչպես է ռուսական կողմը միակողմանի չեղարկելու գազի պայմանագիրը:

«Գազի գնի թանկացման մասով ասեմ, որ մենք պայմանագիր ունենք, ընդ որում` երկարաժամկետ»,– ճեպազրույցում ասաց նա` վստահեցնելով, թե կառավարությունն աչքի առաջ ունի բոլոր հնարավոր զարգացումները։ 

Փաշինյանը պնդում է, թե գազի գնի շուրջ մտահոգություններն ու քննարկումները հայաստանյան իրականության մեջ պարբերական բնույթ են կրում` «8 տարի՝ տարին 2 անգամ այս խոսակցության մեջ եմ»։

Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Իսկ գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:

Leave a Comment