4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի մի շարք բնակիչների տվել է ընտրակաշառք, ինչպես նաև հիշյալ կուսակցության համակիրները նույն մարզի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռել են, որպեսզի վերջիններս մասնակցեն նշված կուսակցության կողմից Երևան քաղաքում 2026 թվականի հունիսի 4-ին անցկացվող հավաքին: 

«Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասված է Կոմիտեի հաղորդագրության մեջ։

Տեսանյութը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment