ՌԴ-ն գազի գինը հնարավոր է բարձրացնի, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Իրանից կգնենք․ ՀԾԿՀ

Գազի ներմուծման հնարավոր այլընտրանքներ կարող են հանդիսանալ այն բոլոր երկրները, որոնք վաճառում են կապույտ վառելիք, և որոնց ենթակառուցվածքները թույլ են տալիս գնումներ կատարել. ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը (ՀԾԿՀ) անդրադարձել է գազի ներմուծման այլընտրանքների վերաբերյալ հարցին՝ նշելով, որ ինքը  քաղաքական որոշումների մասնակից չէ և քաղաքական գործիչ չէ, հետևաբար չեն տիրապետում այդ տեղեկատվությանը։ 

Այդուհանդերձ, որպես հարակից տարածքներում գտնվող հնարավոր այլընտրանքներ, նշվել են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Պարսկաստանը և բոլոր այն երկրները, որոնք գազ են վաճառում, և առկա ենթակառուցվածքները թույլ են տալիս իրականացնել այդ գնումները։

Ադրբեջանից գազ ներմուծելու դեպքում կախվածության մեջ ընկնելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՀԾԿՀ ներկայացուցիչը հայտարարեց, որ նման հայտարարություն չի կարող անել։

Leave a Comment