Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին, ասել է, որ նրան գործարք առաջարկեին, ծնկաչոք այդ գործարքին կգար։
«Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է՝ իրեն հավաքագրել են, ինքը տեղյակ էլ չի եղել», – ասել է վարչապետը։
«Ո՞վ է Ծառուկյանին գործարք առաջարկել, Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ», – ասել է նա և հավելել, որ որևէ մեկը կարող է ասել՝ թե Ծառուկյանին ձրի բռնել են և արդարացվել է՞. «Այս ինչ ձև է։ Ես համակարգին եմ մեղադրում կոռուպացված լինելու մեջ», – շեշտել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
