Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, արգելափակվել ավտոմեքենաներ

Գյումրի քաղաքում տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Գերատեսչությունից հայտնել են, որ ստացված ահազանգերի հիման վրա իրականացվել է արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերում, բնակիչների անվտանգ տարհանում, ջրալցումների կանխարգելում, ինչպես նաև ջրահեռացման և մաքրման աշխատանքներ։

Leave a Comment