Մադրիդի «Ռեալը» 15 միլիոն եվրո է վճարել «Բենֆիկային» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի պայմանագիրը վաղաժամկետ խզելու համար, հաղորդում է պորտուգալական ակուբի մամուլի ծառայությունը։ «Բենֆիկան» շնորհակալություն է հայտնել Մոուրինյուին, որն առաջիկայում կգլխավորի մադրիդյան ակումբը։
63-ամյա մասնագետի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված կլինի մինչեւ 2028թ․ հունիսը ևս մեկ մրցաշրջանով երկարձգելու հնարավորությամբ։ Մոուրինյուն «Ռեալում» կստանա տարեկան 7-8 միլիոն եվրո։
Մոուրինյուն «Բենֆիկան» գլխավորում էր 2025թ․ սեպտեմբերից։ Այս ընթացքում թիմը 45 խաղում տարել է 27 հաղթանակ, կրել 8 պարտություն, 10 հանդիպում ավարտել ոչ ոքի։