Մոսկվայում խորհրդակցություններից հետո ՌԴ դեպանը վերադարձել է Երևան․ ինչ է սպասվում

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունները։ Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Դեսպանը հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի։

Մայիսի վերջին Կոպիրկինը վերադարձել էր Մոսկվա՝ Եվրոպական Միության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։ 

Leave a Comment