«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ահազանգում է.
«Հաղորդում զանգվածային հանցագործության մասին։ Ռազմական ոստիկանությունը արգելում է բազում մեր հայրենակիցների լքել հայրենիքը։
25-օրյա վարժական հավաքը իշխանությունը շարունակում է դարձնել «պատժախուց», վարժական հավաքով սպառնում են քաղաքական հակառակորդներին։
Ասածիս ապացույցը բազում աղաղակող փաստերն են, որոնք մեկ օրում եմ հավաքել։
Որքա՜ն են սրանք ատում մեր Բանակը և Հայրենիքի նկատմամբ ծառայությունը»։
Գեղամ Մանուկյանը հաջորդիվ փաստեր է ներկայացրել»,- գրել է պատգամավորը։