ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում մասնակցել Միացյալ Նահանգներում կայանալիք Աշխարհի առաջնության առաջին խաղին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
ԱՄՆ-ի և Պարագվայի միջև խաղը նախատեսված է հունիսի 13-ի գիշերը Լոս Անջելեսում։ Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան նախկինում նշել էր, որ կմասնակցի ազգային հավաքականի խաղին։ Նա ԱՄՆ կժամանի հունիսի 11-ին և նախատեսում է այնտեղ մնալ չորս օր։
Նախագահի փոխարեն ԱՄՆ պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
48 թիմերի մասնակցությամբ Աշխարհի առաջնությունը կսկսվի հունիսի 11-ին՝ բացման խաղով, որտեղ Մեքսիկան Մեխիկոյի «Էստադիո Ացտեկա» մարզադաշտում կխաղա Հարավային Աֆրիկայի դեմ։ Սա կլինի 23-րդ Աշխարհի առաջնությունը։
Խաղերը կանցկացվեն 16 քաղաքների 16 մարզադաշտերում՝ 11-ը՝ ԱՄՆ-ում, երեքը՝ Մեքսիկայում և երկուսը՝ Կանադայում։