ԱՄՆ-ն ու Իրանը օդային հարվածներ են միմյանց հասցրել

ԱՄՆ-ն ու Իրանը օդային հարվածներ են միմյանց հասցրել

ԱՄՆ-ն ու Իրանը կրկին օդային հարվածներ են փոխանակել, ընդ որում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է նոր հարվածներ հասցնել, եթե Թեհրանն անհապաղ չհամաձայնի խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Ռազմական գործողությունների էսկալացիան սկսվել է այս շաբաթվա սկզբին՝ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան «Apache» ուղղաթիռի խոցմամբ, ինչը հանգեցրել է պատասխան հարձակումների շարքի ողջ Իրանի տարածքում և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։

Սա ապրիլին համաձայնեցված փխրուն զինադադարի ամենալուրջ սպառնալիքն էր, որը թուլացրեց պատերազմի շուտափույթ ավարտի հույսերը։ Իսկ պատերազմը սկսվել էր փետրվարի վերջին՝ Իրանին հասցված ամերիկա-իսրայելական զանգվածային համատեղ ավարհարվածներով։

ԱՄՆ զինվորականները հայտարարել են, որ իրենց վերջին հարձակումներն ուղղված են եղել «ռազմական դիտարկման միջոցների, կապի համակարգերի և հակաօդային պաշտպանության օբյեկտների դեմ ողջ Իրանում»՝ ի պատասխան այն բանի, ինչն անվանել են «Թեհրանի կողմից անհիմն և շարունակվող ագրեսիա»։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել, որում խոսվում է Հորդանանում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի մասին։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածը հասցվել է ի պատասխան իր տարածքի վրա ԱՄՆ-ի հարձակումների։

Կորպուսը հստակեցրել է, որ «Ալ-Ազրակ» ավիաբազան ենթարկվել է հրետակոծության 12 բալիստիկ հրթիռներով՝ «ագրեսորին պատժելու նպատակով»։

Հայտարարության մեջ ասվում էր, որ հարձակման արդյունքում «ոչնչացվել են այդ օբյեկտները և մեծ թվով կործանիչներ։ Իսլամի մարտիկների գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում են թշնամու չարագործությունները»։

ԱՄՆ զինվորականները դեռևս որևէ անմիջական արձագանք չեն տվել իրանական կողմի հայտարարությանը։

Ավելի վաղ ամերիկյան հարձակումները պատասխան էին Հորմուզի նեղուցում Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը։

Leave a Comment