ՔՊ հանրահավաքն անտեսած պետական աշխատողները հայտնվել են իշխանությունների թիրախում. ԶԼՄ

Պետական հիմնարկներում սկսվել են զանգվածային ստուգումներ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր անտեսել են հունիսի 5-ին կայացած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ամփոփիչ նախընտրական հանրահավաքը Հանրապետության Հրապարակում, կամ հնարհավաքը շուտ են լքել, գրել է  «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ հանրահավաքից առաջ վարչական ռեսուրսի մոբիլիզացման շրջանակներում պետական աշխատողներին հրահանգվել էր միջոցառմանը մնալ մինչև վերջ։ Ներկայությունը վերահսկել են հատուկ նշանակված համակարգողները։

Ներկայումս կազմվում են «լոյալ և ընդդիմադիր» հայացքներ ունեցող ծառայողների ցուցակներ և
այն աշխատակիցներից, ովքեր չեն մասնակցել հանրահավաքին կամ այնտեղից շուտ են հեռացել, բացատրագրեր են պահանջում։

Թերթի զրուցակիցները պնդում են, որ ոչ լոյալ աշխատըակիցների նկատմամբ նախատեսվում է կիրառել ճնշման միջոցներ և իրենց իրավունքներին չտիրապետող աշխատողներին կստիպեն ազատվեշ աշխատանքից «սեփական դիմումի հիման վրա», իսկ մնացած դեպքերում կպատժեն պարգևավճարներից զրկելով։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ղեկավարության կողմից նման պատժամիջոցները հնարավոր կլինի կանխել, եթե աշխատողների կողմից նվազագույն իրավական դիմադրություն դրսևորվի։

Leave a Comment