«Գլխի՞ եք, որ իրականում չկա Հայաստան»․ Դավիթ Գյուլզադյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Գլխի՞ եք, որ իրականում չկա Հայաստան»․ Դավիթ Գյուլզադյան

Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գլխավոր շտաբի պետին լրագրողը հարցնում է՝ դեռ չսովեցի՞ն Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերը, բա ինչո՞ւ չեն հեռանում: Պետ կոչվածի պատասխանն ընդգծված կիկոլական է, այն է՝ այդ ժամանակ այդպես էր պետք ասել:
Լրագրողը շարունակում է հարցը՝ հիշեցնելով, որ հենց հիմա ադրբեջանցիները Հայաստանի տարածքում ամրաշինական աշխատանքներ են կատարում: Պետ կոչվածի պատասխանն է.
-Մենք հետևում ենք, արձանագրում և ահազանգում:
Երևի գլխավոր շտաբի պետի պաշտոնեական անձնագրում ամրագրված է, որ նրա պարտականությունն առավելագույնն ահազանգելն է (այն էլ հայտնի չէ, թե ում)…
Հայե՛ր, գլխի՞ եք, որ իրականում չկա Հայաստան, և եթե ներսում, թե դրսում դեռևս խոսում են ինչ-որ Հայաստանի Հանրապետության մասին, ապա դա զուտ արտաքին հանգամանքներով պայմանավորված առժամյա իրականություն է»:

Leave a Comment