Արթուր Օսպիյանը հայտնել է Փաշինյանին դատի տալու մտադրության մասին – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո կալանավորված և կալանքից ազատ արձակված Արթուր Օսպիյանը հայտնել է Փաշինյանին դատի տալու մտադրության մասին։

Նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը չի բացառել հացադուլին վերջ տալը և պայքարն այլ եղանակով շարունակելը։ «Հնարավոր է ՝ այն պարագայում, որ Արթուր Օսիպյանին վիրավորած անձը չզղջա և բարոյափոխվի և իր մեջ այնքան ուժ չգտնի, որ ներողություն խնդրին, հնարավոր է՝ պայքարի եղանակի փոփոխություն»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

Օսիպյանը շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին և հայտարարել, որ նպատակ ունի դատարանի միջոցով Փաշինյանին ստիպել հերքել իր կողմից հնչեցված հայտարարությունները։ ։

Նա հայտնել է, որ Փաշինյանի հայտարարությունների տակ քրեական հանցագործության տարրեր կան և դիմելու են դատարան։ Արցախցի գործիչը նշել է, որ գիտեն, թե «ինչպես են աշխատում դատարանները» և գնալու են ընդհուպ մինչև միջազգային դատարաններ։ Նա հավելել է, որ «Սարգսյան Սերժին մերժել են և տեղը ստացել Փաշինյան Սերժ»։

Leave a Comment