Աշխարհի առաջնությունը կարող է ավելացնել համաշխարհային ՀՆԱ-ին գրեթե 41 միլիարդ դոլար

Աշխարհի առաջնությունը կարող է ավելացնել համաշխարհային ՀՆԱ-ին գրեթե 41 միլիարդ դոլար

2026 թվականի Աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, կլինի պատմության ամենամեծը՝ 48 հավաքական, 104 հանդիպում 39 օրվա ընթացքում։ FIFA-ն նախատեսում է վաստակել ավելի քան 13 միլիարդ դոլար՝ նախորդ ցիկլի 7,57 միլիարդի դիմաց։

  • 4,3 միլիարդ դոլար՝ հեռարձակման իրավունքներ
  • *2,8 միլիարդ դոլար՝ հովանավորներ
  • մոտ 3 միլիարդ դոլար՝ տոմսեր և VIP փաթեթներ

Բրենդները՝ Visa, Coca-Cola, McDonald’s, Bank of America և այլք, սովորաբար ծախսում են գովազդի և պրոմոարշավների վրա 2-5 անգամ ավելի, քան արժեն հովանավորական իրավունքները։ Արդյունքում, այս իրադարձությունը կավելացնի ԱՄՆ-ի ՀՆԱ-ին մոտ 17,2 միլիարդ դոլար և մինչև 40,9 միլիարդ դոլար՝ համաշխարհային ՀՆԱ-ին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment