ՌԴ դեսպանը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան․ ՌԴ ԱԳՆ – armeniatoday.am

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը:

«Դեսպանը վերսկսել է իր պարտականությունները և կանցկացնի ընդունելություն՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ», – գործակալությունը մեջբերում է նախարարության հաղորդագրությունը:

Մայիսի 30-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու Եվրոպական Միության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ:

Leave a Comment