ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Իր Truth Social սոցիալական ցանցում Թրամփը մասնավորապես գրել է.
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ։ Շատ հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրմանը, և չեմ կասկածում, որ նրա ղեկավարությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության և հաջողության այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլորի ամենահամարձակ սպասելիքները»: