Մենք իսկապես արժանի էինք հաղթանակին. Արթուր Սերոբյան

Հայաստան – Մոլդովա (1:1) ընկերական հանդիպումից հետո ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը կիսվել է իր տպավորություններով։

22-ամյա ֆուտբոլիստը, որն այս խաղի 89-րդ րոպեին դարձել էր գոլի հեղինակ, խփել էր իր առաջին գնդակը ազգային ընտրանու կազմում։

«Շատ ուրախ եմ հավաքականի կազմում երկար սպասված առաջին գոլս հեղինակելու համար, սակայն միևնույն ժամանակ տխուր եմ, քանի որ չկարողացանք հաղթել։ Մենք իսկապես արժանի էինք հաղթանակին։ Ճիշտ է, բազմաթիվ գոլային պահեր ունեինք, որոնք պարտավոր էինք իրացնել, և, ցավոք, ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք։ Քանի որ սա ընկերական հանդիպում էր, պետք է համապատասխան դասեր քաղենք և առաջ շարժվենք»,- ասել է Սերոբյանը։

Ազգային հավաքականն իր հաջորդ պաշտոնական հանդիպումը կանցկացնի արդեն աշնանը. սեպտեմբերի 25-ին մեր թիմը Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի Լատվիայի ընտրանուն:

Leave a Comment