«Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Խուլիան Ալվարեսի մասին

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է, որ 150 միլիոն եվրո է առաջարկել համաքաղաքային «Ատլետիկոյին»՝ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար, սակայն մերժում է ստացել:

«Ռեալի» տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջարկն արվել է տնօրենների խորհրդի նիստի արդյունքներով։

«Ուսումնասիրելով և գնահատելով երկու ակումբների միջև առկա լավ հարաբերությունների շրջանակում արված առաջարկը՝ «Ատլետիկոն» շնորհակալություն է հայտնել և մերժել այն՝ վկայակոչելով ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված հրաժարագնի չափը»,- գրված է «Ռեալի» հայտարարության մեջ:

Leave a Comment