Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Անտոնիու Ժոզե Սեգուրուին Պորտուգալիայի օրվա կապակցությամբ


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Անտոնիու Ժոզե Սեգուրուին Պորտուգալիայի օրվա կապակցությամբ:


 


«Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը:


 


Վերահաստատում եմ Պորտուգալիայի հետ ինչպես երկկողմ և բազմակողմ հարթակներում, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը։


 


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»



 


 

Leave a Comment