2026 թվականի մայիսի ընթացքում մեկնարկել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի (դրամական աջակցության), ինչպես նաև՝ 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի նպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստների վճարման գործընթացը։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկացնում է Միասնական սոցիալական ծառայությունից։
Վճարումները իրականացվում են գործող պետական ծրագրերի շրջանակում՝ սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում։ Ծրագրի նպատակն է ապահովել ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցությունը։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել իրենց բանկային հաշվեհամարներին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան ստորաբաժանումներին՝ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար։