Ձեր պլանը ձախողվել է, հիմա սպասեք. Բաբկեն Թունյան

Հայաստանում չեք գտնի մի մարդ, որը չի կարողանա իր ճանաչած գոնե մեկին նշել, ով հատուկ եկել էր ընտրության՝ ձեր օգտին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Հայաստանում չեք գտնի մի մարդ, չկարողանա ասել, թե իրենց թաղերում ովքեր էին ձեզ համար փող բաժանում: Հայաստանում չեք գտնի մի մարդ, ով կասի, որ մենք փող ենք բաժանել, լցոնում արել, կամ արձանագրություն կեղծել:

Էսքանից հետո խոսում եք արդարությունից ու մեզ մեղադրում կեղծիքների մե՞ջ: Դուք ամոթ ունե՞ք:

Սա նշանակում է, որ դուք դասեր չքաղեցիք ու մինչև այս պահը փորձում եք հիմարի տեղ դնել մարդկանց: Բայց էլի կրկնեմ՝ հանգստացեք, ամեն ինչ վերջացել է: Ձեր պլանը ձախողվել է: Հիմա սպասեք… մենք ձեզ դեռ շատ հարցեր ունենք տալու»,- գրել է նա:

Leave a Comment