Վանաձորում կասեցվել է թանի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ ՍԱՏՄ-ից հայտնել են, որ անհատ ձեռնարկատեր Լիլիթ Սիմոնյանին պատկանող թանի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Վանաձոր) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝

  • արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը,
  • պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • առաստաղի որոշակի հատվածներից եղել է մասնիկների թափվելու վտանգ,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման և չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում,
  • արտադրական շինությունը սարքավորված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով,
  • սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
  • սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ թանի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

Leave a Comment