Բռնցքամարտն ամենաբարդ սպորտաձևն է․ Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանը կտրականապես համաձայն չէ պրոմոուշենի նախկին ծանրքաշային Բրենդան Շաուբի այն պնդման հետ, թե պրոֆեսիոնալ մարտարվեստների շարքում բռնցքամարտն ամենահեշտ մարզաձևն է։

Չորս քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Էդրիեն Բրոների հետ զրույցում Ծառուկյանը հակառակ տեսակետն է հայտնել․

«Բռնցքամարտն ավելի բարդ է։ Բռնցքամարտն ամենաբարդ սպորտաձևն է։ Որովհետև դու կարող ես սկսել զբաղվել MMA-ով 20 տարեկանում և դառնալ չեմպիոն, իսկ բռնցքամարտում դա անհնար է։ Չեմպիոնական մակարդակի դուրս գալու համար դու պետք է բռնցքամարտով սկսես զբաղվել 5-6 տարեկանից»,- նշել է Արման Ծառուկյանը։

Leave a Comment