
Հայաստանը պետք է արագ ընտրություն կատարի Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսում։ «Հայաստանում արդեն ընդունվել է օրենք՝ Եվրոմիությանն անդամակցելու վերաբերյալ, ուստի հարցն արդեն կտրուկ է դրված»,- նշել է նա։